Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սարգսյան
Այն իշխանությունը, այն կառավարիչները, որոնք երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, փորձում են ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ, այնինչ այդ հողերն ունեն կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայերենում հարակից՝ նշանակում է շատ մոտիկ: Կարելի՞ է Իսակովի ձախակողմյան հատվածը համեմատել, ասել՝ Եռաբլուրին շատ կպած է, աջակողմյանը հլը ուրիշ...:
Ինչո՞ւ են դրանք գրանցել որպես Եռաբլուրին հարակից տարածքներ: Ես միշտ ձգտել եմ նպաստել այն կառույցների զարգացմանը, որտեղ ծառայել եմ, այդ թվում՝ շենքերի բարելավման առումով։ Ես համոզված էի, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն արժանի է ունենալ համապատասխան համալիր։ Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է»:
Սարգսյանը հայտնել է, որ բոլոր միջոցները ծախսվել են Հայաստանի պաշտպանության նախարարության համալիրի կառուցման վրա։ «Եթե այն հիմա կառուցվեր, սրանք հինգ անգամ ավելի շատ կծախսեին»,- հավելել է նա:


