հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Այն դատավորին, որն արտահոսք է թույլ տալիս, չպետք է լինի. Փաշինյան

Այն դատավորին, որն արտահոսք է թույլ տալիս, չպետք է լինի. Փաշինյան

Օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնող մարմինները կարող են ունենալ տեղեկատվության արտահոսք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության համաձայն ծանրաբեռնվածությունից ելնելով գործերի բաշխումը կատարվում է տարբեր դատավորների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց. «Պ ու այդ դատավորը չպետք է լինի: Ստացվում է, որ մենք մեր դատավորներին բաժանում ենք երկու մասի՝ դատավորներ, որոնք գիտակցում են իրենց ծառայողական պարտականությունների լրջությունը և դատավորներ, որոնք դա չեն գիտակցում: Մեր ռազմավարությունը հենց այն է, որ մենք այս հարցը պետք է լուծենք շատ արմատական: Կարծում եմ՝ նշաձողերը պետք է բարձրացնել»:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անարդարացի համարեց, որ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մեջ դատավորների սոցիալական երաշխիքների առումով տարբերակված մոտեցում է ցուցաբերվում. «Դատավորը հետաքննիչից մի 4 անգամ ավելի աշխատավարձ է ստանում: Ու եթե հիմա այս համամասնությունը չենք պահելու և քայլեր ենք անելու միայն դատավորների համար, մենք հետո ստիպված ենք լինելու հետ գալ ու հրդեհ հանգցնել»:

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց ասվածի հետ. «Այո, դատավորների հարցը հասկանալի պատճառներով առաջին պլան է եկել, քանի որ դատավորները դատաիրավական համակարգի այսբերգի վերևի հատվածն են»:

 

  • Կիսվել: