ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այդպիսի իրավաբան չեմ ճանաչում․  Հրայր Թովմասյանն Ալեն Սիմոնյանի մասին

Այդպիսի իրավաբան չեմ ճանաչում․ Հրայր Թովմասյանն Ալեն Սիմոնյանի մասին

Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունները կայանալու են ոչ ուշ քան 30, ոչ շուտ քան 10 օրվա ընթացքում: Այս մասին լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Ինչ վերաբերում է փոխնախագահին, ապա այդ մասով երկուշաբթի ժամը 11:00-ին կմեկնարկի համապատասխան նիստը:

Նա նշեց, որ իր ասածներից «ոչ մի բան սխալ դուրս չի եկել»։  «Մնացածի մասին մեկնաբանություններ չունեմ»,- ասաց Թովմասյանը։

Հիշեցնենք՝ երեկ Թովմասյանն  հայտարարել էր, թե տպավորություն ունի, որ ուղղորդված գործընթաց է տեղի ունենում, դրա համար հրաժարվում է մասնակցել ՍԴ աշխատակարգային նիստին:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այնհայտարարությանը, թե լավ կլիներ, եթե Հրայր Թովմասյանն ընդհանրապես հեռանար, քանի որ նրա կերպարը ձանձրացրել է մարդկանց՝ Թովմասյանն ասաց, որ ինքը քաղաքական գործիչների խոսքերը չի մեկնաբանում, իսկ այդպիսի իրավաբան չի ճանաչում:

  • Կիսվել: