Այդ կնոջ ամուսինը հայհոյանքներ է ուղարկել ինձ, հիմա ՔԿ-ն կպարզի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ. Սուրեն Թովմասյան
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին վիդովվեցնում են Կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Միքայելյանի պնդումը, թե իր ամուսնուն առևանգել են, տարել Լուսակերտ, մի ամայի տարածքում դաժանաբար ծեծել: «Դուք մեղադրանք եք հնչեցնում, ես էլ ասում եմ, որ դա Քննչական մարմնի գործունեության արդյունքում կպարզվի;
Դիտարկմանը, թե ծեծողները մի քանի անգամ կրկնել են՝ «սա Սուրոյի համար»՝ Թովմասյանն ասաց, որ որևէ մեկի ասվածը պետք է պարզի Քննչական կոմիտեն։ «Այդ նույն կնոջ հայտարարությունների մեջ լսել եմ բազմաթիվ հակասական բաներ: Քննչական մարմինը կպարզի, ով է ճիշտ, ով՝ սխալ»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ դեռևս չի հրավիրվել քննչական մարմին։
Հարցին, թե արդյոք Փաշինյանի հետ խոսե՞լ է այս թեմայով՝, նա պատասխանեց, որ որևէ մեկի հետ երբևիցե չի խոսել այս հարցի վերաբերյալ։ «Առկա է քննչական վարույթ»։
Հարցին, թե արդյոք ծեծված տղամարդու հետ, որը Կադաստրի Շենգավիթի մասնաճյուղում է նախկինում աշխատել՝ խնդիր ունեցե՞լ է՝ նա նշեց, որ դեպքի մասին հրապարակեուց հետո ուսումնասիրել է փաստաթղթերը, և պարզել, որ 2020 թվականին իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատել։
«Այդ կնոջ ամուսինը հայհոյանքնորով ձայնային է ուղարկել։ Ես այդ հայհոյանքները ամբողջությամբ դեռևս չեմ լսել։ Դա անձնական հարց է և ես այն էննչական մարմնին կներկայացնեմ»։
Դիտարկմանը, թե ի պատասխան հայհոյանքների ինչ գործողություններ սպասեք՝ Թովմասյանը պատասխանեց. «Պարզ է չէ, որ գործողություններ լինելու են։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչ։
Ես տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ եմ, այս պահի դրությամբ իմ կրթությունը ստանում եմ Արիզոնայի համալսարանում, մագիստրոսական թեզ եմ պաշտպանում այնտեղ, 2013 թվականից դասավանդում եմ և կրթել եմ շուրջ 1000 երեխա և նման լեքսիկոն, և նման վարքագիծ ինձ հարիր չէ և ինձ իմ մերձավորները դրա մասին գիտեն»։
Հիշեցնենք, որ Կադաստրի պետական կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Միքայելյանը ահազանգել էր, որ իր ամուսնուն առևանգել են, տարել Լուսակերտ, մի ամայի տարածքում դաժանաբար ծեծել:


