հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Այցելեցի Լատվիայի խորհրդարան և հանդիպեցի Ռիգայի նախկին քաղաքապետին․ Փամբուխչյան

Այցելեցի Լատվիայի խորհրդարան և հանդիպեցի Ռիգայի նախկին քաղաքապետին․ Փամբուխչյան

Աշխատանքային այցի շրջանակում՝ ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի ուղեկցությամբ, այցելեցի Լատվիայի խորհրդարան և հանդիպեցի Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Ռիգայի նախկին քաղաքապետ Օլեգ Բուրովին։

Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

«Քննարկեցինք փորձի փոխանակման, արդյունավետ կառավարման մոդելների ներդրման և տեղական ծառայությունների որակի բարելավման հնարավորությունները։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվեցինք շարունակել երկխոսությունն ու զարգացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման ոլորտում»,-նշել է նա։

  • Կիսվել: