հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ավինյանը օրակարգից հանեց Գայի պողոտայում շենքի կառուցման նախագիծը՝ ավտոմատ տալով թույլտվություն

Ավինյանը օրակարգից հանեց Գայի պողոտայում շենքի կառուցման նախագիծը՝ ավտոմատ տալով թույլտվություն

«Առաջարկում եք Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցմանը թույլտվություն տալու մասին հարցը հանել  ավագանու նիստի օրակարգից, համաձայն եմ»,-Երևանի ավագանու հերթական նսիտում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով ավագանու անդամ Անի Խաչատրյանին։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ առաջարկեց բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվության հարցը չահանել օրակարգից, այլ դարձնել զեկուցվող, քանի որ հանելը թույլ կտա ավտոմատ կառուցման թույլտվություն տալ։

 Նա նաև առաջարկեց 2026-28 թթ միջնաժամկետ զարգացման ծրագրի  հարցը դարձնել զեկուցվող։

«Իրականում այս հարցն օրակարգից հանելուց-ընդունելուց շատ բան չի փոխվում, բայց արդեն հանել ենք օրակարգից, կարող ենք մտքերի փոխանակման ֆորմատով այդ քննարկումն իրականացնել և լսել միմյանց»,-արձագանքեց Ավինյանը։

Նա երկորդ առաջարկը դրեց քվեարկության, որը սակայն ՔՊ խմբակցության դեմ քվեարկության հետևանքով չընդունվեց։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյան առաջարկեց շենքի կառուցման թույլտվությունը քննարկելի դարձնել,որպեսզի լսեն քաղաքապետարանի դիմաց հավաքվածների կարծիքը՝ նաև երեխանիները։

Էդ կնոպկա սեղմոցին, ժողովուրդ ջան, թարգեք»,-ասաց Կուբատյանը

Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Կնոպկա սեղմոցի չե, էս դեպքում ձեռք բարձրանոցի է, բայց խնդրեմ նստեք տեղերը»։

Քաղաքապետը շարունակեց օրակարգի քննարկումը և այն հաստատեցին ՔՊ-ի կողմ ձայներով։

  • Կիսվել: