հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ավելի լավ կլիներ, որ Պեկարովան հարցներ՝ «ե՞րբ է ՀՀ-ն իր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հեռացնելու հարևաններին ուղղված տարածքային պահանջները»․ Հաջիզադե

Ավելի լավ կլիներ, որ Պեկարովան հարցներ՝ «ե՞րբ է ՀՀ-ն իր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հեռացնելու հարևաններին ուղղված տարածքային պահանջները»․ Հաջիզադե

՛՛Ավելի լավ կլիներ, եթե Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովան չմեկնաբաներ հայկական ՛՛կեղծ պատմությունների՛՛ (չակերտները-խմբ.) վրա հիմնված հարցերը՛՛: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ, թե ՛՛երբ Հայաստանը կվերացնի իր Սահմանադրության եւ օրենսդրության մեջ ՛՛տարածքային պահանջները՛՛ (չակերտները-խմբ.) հարեւանների նկատմամբ՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարկետա Պեկարովա Ադամովան այսօր այցելել է Հայաստան: 

՛՛Բաքու այցիս ժամանակ կհարցնեմ՝ ինչու իրենք չեն ուզում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև ՀՀ ներկայացուցիչների կողմից՛՛,-Հայաստանում ասել է Պեկարովա Ադամովան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: