ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Ավելի լավ է 100 տարի բանակցես, քան մի օր պատերազմես. Այս աղետը եկավ Փաշինյանի օրոք. Խաչատրյան

Ավելի լավ է 100 տարի բանակցես, քան մի օր պատերազմես. Այս աղետը եկավ Փաշինյանի օրոք. Խաչատրյան

Բա եթե Քի Վեսթի փաստաթուղթ չկա, ինքը ի՞նչ էր ներկայացնում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կառավարության մոտ չկա Քի Վեսթի վերաբերյալ փաթեթ։

«Կա Քի Վեսթի փաստաթուղթ, եթե չկա, 2001 թվականին հինգ օր Ֆլորիդայում երկու երկրների նախագահներ, ԱԳ նախարարներ, ԱՄՆպետքարտուղար Քոլին Փաուելը ի՞նչ են քննարկել։ Նախագահները գալիս հավաքվում են թուղթ քննարկելու համար, այսինքն թուղթ է դրված եղել սեղանին, և ինքը դա կոչել է Քի Վիվեսթի թուղթ։ Հիմա ինքը ցույց է տալիս 1999 թվականի ինչ-որ մի բան, անուն ինչ ուզում եք դրեք՝ բառակույտ, հոդված, պամֆլետ։

Այն, ինչ որ հրապարակել է, ես գիտեի, բացառությամբ 14, 15, 16 թվականների նամակագրության, Սերժ Սարգսյանի նամակի, բայց այդպիսի մի նամակ ասում են իբրև թե եղել է նաև նորացված սկզբունքների ժամանակ, որի արդյունքում հետևանքով Մեթյու Բրայզան դուրս է եկել այդ կառույցից։ Հայկական կողմի դիվանագիտության, դիվանագիտական ջանքերի շնորհիվ Բրայզան գնաց տուն, մյուս երկուսը նույնպես մի քիչ ավելի ուշ դուրս եկան Մինսկի խմբից, և մենք ունեցանք Կազանը, որը բավականին հայանպաստ փաստաթուղթ էր, որը Ադրբեջանը սաբոտաժի ենթարկեց, վերջին պահին հրաժարվեց ստորագրել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, որ եթե 30 տարի լավ փաստաթղթեր են եղել սեղանին, ինչո՞ւ իշխանությունները դրանք չեն ստորագրել, չեն լուծել խնդիրը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Գրոմիկոն մի խոսք ուներ, ասում էր՝ ավելի լավ է 100 տարի բանակցես, քան մի օր պատերազմես։ Այս աղետը եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք»։

Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ 2019–ին սեղանին դրված փաստաթուղթը ևս Ադրբեջանը չեն տորպեդահարելու, այսինքն մաքսիմալիստական նկատառումներով չէր շարունակելու բանակցությունները, նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերին մամուլի ներկայացուցիչների համար ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել, որտեղ ասել է, որ Պուտինն իրեն ասել է, որ դու պայմանագրաունակ ես։  Ենթադրում եմ, որ ասել է՝ եթե դու գաս պայմանավորվածության, Ադրբեջանին ինչ-որ մի ձևով կհամոզեինք։

 

Չմոռանանք, որ կար Ադրբեջանի պնդումները, որ փակ դռների հետևում ինձ պարտադրում էին ճանաչել Ղարաբաղի անկախությունը։  Դրանից հետո եղել է այդ հինգ միլիարդի պատմությունը։ Այսինքն, եթե դու համաձայնվում ես դիմացինը չի համաձայնվում, միջնորդների ամբողջ ջանքերը գնում է դիմացինին համոզելու և դիմացինին զսպելու վրա, իսկ երբ դու ինքդ ես ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերում, ի՞նչ պետք է անեն միջնորդները»։

  • Կիսվել: