շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Atlantic Council-ի առաջարկը Թրամփի վարչակազմին․ Բաքվին զենքի վաճառքի արգելքի վերացում՝ հայ գերիների ու քաղբшնտարկյալների ազատ արձակելու դիմաց

Atlantic Council-ի առաջարկը Թրամփի վարչակազմին․ Բաքվին զենքի վաճառքի արգելքի վերացում՝ հայ գերիների ու քաղբшնտարկյալների ազատ արձակելու դիմաց

ԱՄՆ-ի Ատլանտյան խորհուրդ (Atlantic Council) վերլուծական կենտրոնը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկում է վերացնել Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումները՝ Բաքվի կողմից տասնյակ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց: Մոդելը հիմնված է այն մոտեցման վրա, որը Սպիտակ տունը հաջողությամբ կիրառել է Բելառուսի հետ բանակցություններում, որի արդյունքում ազատ է արձակվել ավելի քան 500 բանտարկյալ, գրում է factor.am-ը:

Առաջարկի հեղինակները՝ Եվրասիա կենտրոնի փոխտնօրեն Էնդրյու Դանյերին և Եվրասիական կենտրոնի գիտաշխատող Մերսեդես Սապուպոն, գրում են, որ Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը, Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները և վերջնական խաղաղության համաձայնագրի կարևորությունը մեծացնում են Վաշինգտոնի և Բաքվի միջև «մեծ գործարքի» հավանականությունը:

Նշվում է, որ Թրամփի վարչակազմի կողմից Բելառուսի հետ կնքված գործարքների արդյունքում ապահովվել է հարյուրավոր ձերբակալվածների ազատ արձակումը: Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ նմանատիպ գործարքը կբերի մեծ պարգևներ՝ շատ ավելի քիչ ռիսկով։

Այս «մեծ գործարքը» Ադրբեջանում իրականացնելու համար Թրամփի վարչակազմը պետք է համագործակցի Կոնգրեսի հետ՝ առաջարկելու Բաքվին զենքի վաճառքի արգելքի վերացում՝ փոխարենը ազատ արձակելով երկրի բանտերում գտնվող անարդարացիորեն կալանավորված անձանց, որոնցից մի քանիսը կապեր ունեն ԱՄՆ-ի հետ: Նշվում է, որ սա հազվագյուտ պահ է երկկուսակցական հաղթանակի համար և համեմատաբար անվճար միջոց՝ բարելավելու ԱՄՆ-ի հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ սահմանակից կարևոր ռազմավարական էներգետիկ և տրանսպորտային գործընկերոջ հետ:

Հայաստանը նույնպես կարող է աջակցել, եթե ազատ արձակումը ներառի առնվազն Ադրբեջանում ներկայում պահվող որոշ հայերի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: