չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհի մարման աշխատանքնեին մասնակցել է 420 հրշեջ

Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհի մարման աշխատանքնեին մասնակցել է 420 հրշեջ

Առնվազն 420 հրշեջներ 85 մեքենաներով պայքարում են զանգվածային բնական հրդեհի դեմ, որը բռնկվել էր երեքշաբթի օրը Աթենքի արվարձանում գտնվող Պենդելի լեռան վրա: Այս մասին երեքշաբթի երեկոյան ճեպազրույցում հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության մամուլի ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը։ Պատմում է ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ հրդեհի մարման աշխատանքներով զբաղվող հրշեջ ծառայության և քաղաքացիական պաշտպանության ուժերը մշտապես ուժեղացվում են։

«Ներկայումս հրդեհի դեմ պայքարում են 420 հրշեջներ՝ 85 մեքենաներով, 18 ստորաբաժանումներով, այդ թվում՝ հրշեջներ Ռումինիայից: Կամավորների մեծ ջոկատը, ինչպես նաև ջրի տանկեր ուղարկած տեղական իշխանությունները օգնություն են ցուցաբերում: Բացի դրանից, օգնություն են ցուցաբերում զինված ուժերը: Ազգային պաշտպանության շտաբը ուղարկեց 22 սպայից բաղկացած հատուկ խումբ, իսկ Հունաստանի ոստիկանությունը երթևեկությունը կարգավորելու և տարհանմանը օգնելու նպատակով արտակարգ իրավիճակների գոտի ուղարկեց 282 ոստիկանի 90 մեքենաներով ուղարկեց», – ասել է Արտոպիոսը:

Մինչև ուշ երեկո 11 հրշեջ ինքնաթիռ և հինգ ուղղաթիռ ջուր է գցել կրակների վրա, ևս մեկ ուղղաթիռ է հատկացվել օդից ջանքերը համակարգելու համար։

  • Կիսվել: