ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ասում ենք՝ անջատում հանուն փրկության, անջատում ումի՞ց. մենք գնացել ենք այդ կարգախոսների հետևից և արձանագրել ենք իրողություններ, որոնց մասին խոսում ենք. Փաշինյան

Ասում ենք՝ անջատում հանուն փրկության, անջատում ումի՞ց. մենք գնացել ենք այդ կարգախոսների հետևից և արձանագրել ենք իրողություններ, որոնց մասին խոսում ենք. Փաշինյան

Ես 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հանդես եմ եկել հայտարարությամբ Կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ և ասել եմ, որ 2021 թվականի ընտրությունների քարոզարշավը շատ ակտիվ է ստացվել և սովորաբար այնպես է լինում, որ քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում ասողի դերում են լինում, իսկ հանրությունը՝ լսողի: 2021 թվականի ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն էր, երբ քաղաքացիներն առնվազն հավասար ասողի դերում էին, համենայնդեպս, իմ բոլոր շփումներում ես դա տեսել եմ և խաղաղության օրակարգն իրականում ձևավորվել է քաղաքացիների հետ այդ շփումների ընթացքում։ Հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այն, ինչ որ այսօր ասում են, ասում են իրենց տված նախընտրական խոստումների հետևից գնալու արդյունքում, դրանց իրագործման ճանապարհը փնտրելու կամ ճանապարհով գնալու արդյունքում. «Ասում եք՝ անջատում հանուն փրկության, ես այդ թեմային անդրադարձա նաև Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների  մասին 2022 թվականի հաշվետվության զեկույցի խորհրդարանական քննարկումների ընթացքում:

Ասում ենք՝ անջատում հանուն փրկության, անջատում ումի՞ց, այսինքն՝ մեր պրոբլեմը միշտ եղել է դա, մենք արձանագրել ենք ճշմարտության մի հատվածը միայն: Եթե լիներ այնպես, ինչպես շատերն ասում են, այսինքն՝ մենք որևէ բանաձև արհամարհած լինեինք, մենք այս հարցերի գենետիկ մակարդակով հասնելու անհրաժեշտությունը չէինք ունենա, կմնայինք կարգախոսների մակարդակում: Մենք գնացել ենք այդ կարգախոսների հետևից և արձանագրել ենք իրողություններ, որոնց մասին խոսում ենք»:

  • Կիսվել: