Ասում են՝ փոշիացած ձայներով մեծամասնություն եք ձեռք բերել. քանի՞ պատգամավոր կա ձեզնից, որ փոշիացած ձայներով մանդատ է ստացել, ինչո՞ւ եք վերցրել. Հարությունյանը՝ ընդդիմադիրներին
Մի թեմա կա, ասում են՝ դուք մեծամասնություն եք ձեռք բերել փոշիացած ձայների շնորհիվ: Այստեղ քանի՞ պատգամավոր կա ձեզնից, որ էլի փոշիացած ձայներով մանդատ է ստացել։ Այս մասին Ազգային ժողովում, ելույթի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը:
«Ինչո՞ւ եք վերցրել այդ փոշիացած ձայներով մանդատները։
Դրա արդյունքում Հարություն Հարությունյանը, Շիրազ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը, Անուշավան Մանուչարյանը, Հասմիկ Ենգոյանը չէին դառնալու պատգամավոր։ Ինչո՞ւ եք տվել այդ մանդատները:
Լավ եք արել, որ վերցրել եք, որովհետև օրենսդրությամբ է այդպես»,-նշել է նա, և շարունակել շարքը:
««Հայաստան» դաշինքում մեր շատ սիրելի Մեսրոպ Մանուկյանը, օրինակ, չէր կարողանալու դառնալ պատգամավոր, Լիլիթ Գալստյանը չէր դառնալու պատգամավոր: Արթուր Սարգսյանի անվան ցուցանակը, որ բերում եք, այստեղ ցույց եք տալիս, այդ փաստարկ էլ չէիք ունենալու: Այս երեք-չորս օր է՝ դա ձեր հիմնական թեման է, բայց դա էլ չէիք ունենալու»,-հավելել է Արայիկ Հարությունյանը:



