կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ ղեկավարներն անհանգստություն են հայտնել տարածաշրջանային անկայունության պատճառով

ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ ղեկավարներն անհանգստություն են հայտնել տարածաշրջանային անկայունության պատճառով

Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել միջազգային եւ տարածաշրջանային անկայունության պատճառով: Այդ մասին ասված Է նրանց համատեղ հայտարարության մեջ, որն օգոստոսի 4-ին ընդունվել Է տարածաշրջանային դաշինքի արտաքին գործերի նախարարների՝ Պնոմպենում ընթացող 55-րդ խորհրդակցությունում:

«ԱՍԵԱՆ-ն անհանգստացած Է միջազգային եւ տարածաշրջանային անկայունությունից, առանձնապես տարածաշրջանին հարող շրջանի վերջին իրադարձություններից, որոնք կարող են ապակայունացնել այն եւ վերջին հաշվով հանգեցնել լուրջ առճակատման եւ բացահայտ հակամարտությունների խոշոր տերությունների միջեւ՝ անկանխատեսելի հետեւանքներով»,- ասված Է փաստաթղթում: Հայտարարության մեջ նշված Է, որ ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունները հետեւողականորեն պաշտպանում են «մեկ Չինաստանի» քաղաքականությունը:

«ԱՍԵԱՆ-ը բոլոր կողմերին կոչ Է անում առավելագույն զսպվածության, սադրիչ գործողություններից հրաժարման եւ այն սկզբունքների պահպանման, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում եւ Հարավ - արեւելյան Ասիայի բարեկամության եւ համագործակցության պայմանագրում»,- ընդգծված Է հայտարարության մեջ:

Իր կողմից ԱՍԵԱՆ-ը «պատրաստ Է խաղալու կառուցողական դեր բոլոր կողմերի միջեւ հաշտության երկխոսությանն աջակցելու հարցում, այդ թվում ԱՍԵԱՆ-ի ղեկավարության ներքո մեխանիզմների օգտագործման միջոցով՝ տարածաշրջանի լարվածության թուլացման, խաղաղության, անվտանգության ահապովման եւ զարգացման համար»: Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել Է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում Է 10 երկրներ՝ Բրունեյը, Վիտենամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ ֆիլինպինները.

 

  • Կիսվել: