երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արտյոմ Կարապետյանը գնում է Հ1 (տեսանյութ)

Արտյոմ Կարապետյանը գնում է Հ1 (տեսանյութ)

Հաղորդավար Արտյոմ Կարապետյանն այսուհետ իր գործունեությունը կշարունակի Հանրային հեռուստատեսությունում։ Նա գրել է․

 «Ավարտվեց իմ եթերային կյանքի ևս մեկ դարաշրջան՝ «Արմենիայի» դարաշրջանը...9 տարի նվիրեցի այս հեռուստաընկերությանը՝ դրանք վառ, հետաքրքիր, բարդ ու բեկումնային տարիներ էին: Այս ընթացքում աշխատել եմ հեռուստադաշտի ամենաներկայանալի մեդիադեմքերի հետ, շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալ գործընկերության և դրա արդյունքում նաև ձևավորված ընկերության համար:

Շնորհակալ եմ նաև «Արմենիային»՝ վստահության ու ստեղծագործական ազատ ինքնադրսևորման համար, շնորհակալ եմ նաև իմ հեռուստադիտողներին, որոնք իմ մեկնաբանությամբ էին հետևում օրվա լրատվությանը, ամեն ինչ հրաշալի էր, շուտով կհանդիպենք...»։

  • Կիսվել: