ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արթուր Ղազինյանը այստեղից դուրս է եկել, շատ հպարտ կեցվածքով նստել է իր 300 հազար դոլարանոց մեքենան ու գնացել Արցախը փրկելու․ Վահագն Ալեքսանյան

Արթուր Ղազինյանը այստեղից դուրս է եկել, շատ հպարտ կեցվածքով նստել է իր 300 հազար դոլարանոց մեքենան ու գնացել Արցախը փրկելու․ Վահագն Ալեքսանյան

Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա, հանապազօրյա աշխատանք՝ Պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու դրոշը դնել Ազգային ժողովի ամբիոնում։

Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովի նիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանն այն մասին, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս քառօրյային՝ մեկնելով Արցախ։

«Դրոշը Ազգային ժողովի ամբիոնում դնել այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն ու այս դրոշի ու Հայաստանի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել միայն մի բանով՝ թալանով։ Գան այստեղ, պոպուլիստական ելույթներ ունենալ, թե իրենք Արցախ պահող են, թե իրենք Հայաստան պահող են ու մտահոգներ են, բայց իրականում 30 տարի այդ նույն բառերը գոչելով հարստացնեն սեփական գրպանները ու սեփական ընտանիքների գրպանները։ Անել այնպես, որ հասարակ մի մաքսավոր, ով վերջերս անցնում է քրեական գործով, ունենա միլիոնավոր դոլարների ունեցվածք, 20 բնակարան՝ Երևանի կենտրոնում, մի քանի մեքենա՝ միլիոն դոլարն անցնող, Արթուր Ղազինյանը, ես վստահ եմ, այստեղից դուրս է եկել, շատ հպարտ կեցվածքով նստել է իր 300 հազար դոլարանոց մեքենան ու գնացել Արցախը փրկելու ու պաշտպանելու։ Նույնը երևի Սեյրան Օհանյանը ու մնացածը, էլ չեմ խոսում Սերժ Սարգսյանի մասին»,-ասաց պատգամավորը։

  • Կիսվել: