շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտերկրում ՀՀ դեսպանատների, դրոշակիր մեքենաների վրա հարձակումները պետք է ունենան իրավական հետևանք․ Մարուքյան

Արտերկրում ՀՀ դեսպանատների, դրոշակիր մեքենաների վրա հարձակումները պետք է ունենան իրավական հետևանք․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավուր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է արտերկրում ՀՀ պատվիրակությունների դեմ ակցիա իրականացնողներին և նշել, որ դրանք պետք է իրավական հետևանք ունենան։

Նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։

Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնություն արտահայտող խաղաղ ցույցերին կամ ակցիաներին, այլ վերաբերում է հարձակումներին, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ պետությունում»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն ընտանիքի հետ հուլիսի 14-ին ժամանել էր Հայաստան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցներն արգելել էին Փափազյանի մուտքը Հայաստան՝ պատճառաբանելով, թե ինքն անցանկալի անձ է Հայաստանի համար։ Մուրադ Փափազյանը ստիպված է եղել ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։

  • Կիսվել: