շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտաշատում «Հայաստան, ոտքի հանուն Արցախի» խորագրով ակցիայի շրջանակում տեղադրվել է Արցախի դրոշը

Արտաշատում «Հայաստան, ոտքի հանուն Արցախի» խորագրով ակցիայի շրջանակում տեղադրվել է Արցախի դրոշը

«Հայաստան, ոտքի հանուն Արցախի». Արտաաշատում մեկնարկել է այս խորագրով ակցիան, որը կազմակերպել են ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները: Ակցիայի նպատակն է երթով շարժվել Մշակույթի տուն եւ տեղադրել Արցախի դրոշը՝ ցույց տալու, որ Արցախն ու արցախահայությունը միայնակ չեն:

Ակցիային մասնակցում էր նաեւ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց. ՛՛Եկել է պահը, որ ինչպես 1988-ին, հայ մտավորականների, կամավորների միասնական շարժման արդյունքում ձեւավորվեց արցախյան ազգային-ազատագրական շարժումը, եւ մենք հաղթանակներ կերտեցինք, այդ պահը հիմա էլ է անհրաժեշտ, մենք պետք է սատար կանգնենք Արցախի Հանրապետությանը։ Պաշտպանելով Արցախը՝ մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը՛՛։

Նշենք, որ ընդդիմության՝ նման ակցիա է անցկացվել նաև Սպիտակ քաղաքում:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցավ խորհրդարանական ընդդիմության՝ ՛՛Հայաստան՛՛ եւ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցությունների նախաձեռնած՝ հանուն Հայաստանի եւ Արցախի պաշտպանության հանրահավաքը։ Հանրահավաքի վերջում հրապարակվեց հայտարարություն, որում ասվում էր, որ պետք է բացառվի Արցախի որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում հայտնվելը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: