ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes-ում, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes-ում, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները

Երեւանում, այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ում հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, պարեկային ծառայությունն էլ պարզում է վարորդի ինքնությունը։ 

  • Կիսվել: