շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին․ Վարչապետ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին․ Վարչապետ

Սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: 
 
Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- գրել է վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: