Արշակ Սրբազանը կալանավորվեց
Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարեց քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք:
Այս մասին հայտնել է Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,-հայտնել են Քննչական կոմիտեից:


