երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Արշակ Խաչատրյանի «յաշիկը» բոլորիդ սրտո՞վ է, թե՞ մեքենան համարվում է խնդրահարույց, եթե նրա տերը սեփական քեռակնոջ հետ սիրային կապ չունի. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արշակ Խաչատրյանի «յաշիկը» բոլորիդ սրտո՞վ է, թե՞ մեքենան համարվում է խնդրահարույց, եթե նրա տերը սեփական քեռակնոջ հետ սիրային կապ չունի. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

«Կա դեպք, օրինակ՝ ինչ-որ մեկն ընդգրկվում է ինչ-որ քաղաքական թիմի ընտրական ցուցակ, տարբեր բաներ է խոսում, նախկինում եղած կոռուպցիայի մասին է խոսում, հետո մի իքս պահի չգիտենք ինչի դիմաց գնում դառնում է ամենաոխերիմ քաղաքական հակառակորդի թիմի պատգամավորը: Կոնկրետ այդ ոխերիմ հակառակորդից այս պահին պետությունը պահանջում է 200 միլիոն դոլար»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ Ալեքսանյանը նշեց. «Այստեղ առողջ տրամաբանությունը պետք է հուշի, թե ինչի դիմաց է այդ մարդը գնում ու մտնում այդտեղ, բայց առողջ տրամաբանությանը կնխդրենք, որ այս պահին լուռ մնա և բոլորս կձևացնենք, որ այս ամենը չենք տեսնում: Կպատկերացնենք, որ դուք Ռոբերտ Քոչարյանի սիրուն աչքերի և ոչ թե սիրուն փողերի համար եք գնացել-մտել նրա կուսակցություն: Ձեր դաշինքի առաջնորդի խնամին Հայաստանի թիվ մեկ տենդեր շահողն է, ինչու, որովհետև մենք ձեզ ըտենց շատ սիրո՞ւմ ենք: Եթե կոռուպցիոն համակարգ լիներ ձեր առաջնորդի խնամին ոչ թե առաջին տեղով չէր շահի բոլոր տենդերները, մոտիկ էլ չէր գա դրանց, դուռն ընենց կփակեին քիթ-մռութին, կասեին գնա ստեղից, այ ընկեր էս ուր ես եկել: Ազատականացվել է դաշտը, այդ ամենը տեղի է ունենում»:

Պատգամավորն անդրադարձավ նաև Գրիգորյանի հայտարարությանը. «Աննա Գրիգորյանը երեկ հիշեցրել է վարչապետի արտահայտություններն արքեպիսկոպոսներից մեկի մասին, սրանից մի շաբաթ առաջ այդ արտահայտությունն ինչո՞ւ չէիք հիշեցնում, ինչու էր մի շաբաթ առաջ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սուրբ և վեհանձն անձնավորություն, ինչու էր Գևորգ սրբազանը սուրբ և անձեռնմխելի անձնավորություն, գիտեմ ինչու էին սուրբ, որովհետև մինչև այդ պահը չէին դատապարտել սրբապիղծ ռոմանտիկ կապը: Բենթլիներից, որ խոսում եք Արշակ Խաչատրյանի «յաշիկը» բոլորիդ սրտո՞վ է, մեքենայի նկատմամբ ձեր ճաշակը դրանով է արտահայտվում, թե մեքենան համարվում է խնդրահարույց, եթե մեքենայի տերը սեփական քեռակնոջ հետ սիրային կապ չունի՞»:

  • Կիսվել: