հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արսեն Թորոսյանը կոնֆլի՞կտ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Պարզաբանում է նրա խորհրդականը

Արսեն Թորոսյանը կոնֆլի՞կտ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Պարզաբանում է նրա խորհրդականը

Նման քննարկում չկա, չի էլ եղել: Ֆեյսբուքը չպետք է մեր կյանք այնքան մտնի, որ էջը փակելը նշանակի հրաժարական: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականի Աշոտ Սարգսյանը:

Սարգսյանը պնդեց, որ Թորոսյանը կոնֆլիկտ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ԱԱԾ չի կանչվել, ինչն ասել է նաև ԱԱԾ-ն:

Թորոսյանն արձակուրդի է գնալու ամսվա վերջում:

Սարգսյանը նաև գանգատվեց, որ շատ լրատվամիջոցներ չեն լուսաբանում այն հսկայական աշխատանքը, որը կատարվում է նախարարությունում:

  • Կիսվել: