Ոստիկանության ցանկացած ծառայող կարող է առավոտյան գալ աշխատանքի և տեղեկանալ, որ այլևս չի աշխատում. Խաչատրյան
Ներքին գործերի նախարարության ստեղծումը անխուսափելի է, և որևէ օբյեկտիվ պատճառաբանություն չկա, որ այդ գործընթացը երկարաձգվեր և կասկածի տակ դրվեր: Այս մասին այսօր ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծի մասին
Խաչատրյանը նշեց, որ բավականաին շատ աշխատանք է իրականանցվել, հաջորդ փուլն արդեն Ներքին գործերի նախարար ունենալն է: Ըստ նրա՝ պետք է կազմակերպեն նախարարությունը, որ առկա խնդիրները լուծում ստանան:
՛՛Այսինքն, եթե լինի քաղաքական պատասխանատու, այդ բոլոր խնդիրները լինելու են ուշադրության արժանի՛՛,-պարզաբանեց պատգամավորը:
Անդրադառնալով ոստիկանության ծառայողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցին՝ Խաչատրյանն ասաց. ՛՛Ես կարծում եմ, որ ամենաչպաշտպանված խավը աշխատանքային և սոցիալական իրավունքների՝ դա ոստիկանության ծառայողներն են: Ցանկացած ոստիկանության ծառայող կարող է առավոտյան գալ աշխատանքի և տեղեկանալ, որ այլևս չի աշխատում այդտեղ՛՛: