չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին ազգային տոնի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին ազգային տոնի առթիվ

Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդար­ձի առթիվ:

Ուղերձում մասնավորապես նշվում է․ «Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվել են առևտրական և մշակութային սերտ կապեր: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկ­խոսության հետևողական զարգացումը ու փոխշահավետ համագործակցությունը տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը Ձեր առաջադրած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ:

 

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայչինական գործակցությունը տարբեր բնագա­վառներում կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: