ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով նրան Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել եւ հետագա հաջողություններ մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր նախագահն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Արցախի զարգացման, հզորացման, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման գործին:

Նախագահ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախագահին՝ ընդգծելով, որ Արցախի շենացման ճանապարհին կարեւոր է բոլորի միասնականությունը։

 

  • Կիսվել: