ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեաս Զինոնոսը (նստավայրը՝ Մոսկվա): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ընդգծելով Հայաստանի ու Կիպրոսի ավանդական բարեկամական հարաբերություններն ու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն: Նա վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումն ու ավանդը կունենա երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

 

Դեսպան Անդրեաս Զինոնոսը վստահեցրել է, որ ամեն ջանք կներդնի՝ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացման ու զարգացման համար:

  • Կիսվել: