երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արմեն Գրիգորյանը Պատրիկ Պրայորին է ներկայացրել ՀՀ անվտանգային համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումները

Արմեն Գրիգորյանը Պատրիկ Պրայորին է ներկայացրել ՀՀ անվտանգային համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարը ողջունել ու կարևորել է Պ.Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի շուրջ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ անվտանգային համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումները:

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու շոշափել արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: