հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը Իգոր Խովաևին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյանը Իգոր Խովաևին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

  • Կիսվել: