երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Արմեն Գրիգորյանը և Թասոս Ցիոնիսը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

Արմեն Գրիգորյանը և Թասոս Ցիոնիսը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն 2025»-ի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Ցիոնիսի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պայմանավորվել շարունակել քննարկումները երկկողմ փոխայցելությունների ընթացքում:
 
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

  • Կիսվել: