հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Արմեն Գևորգյանը Թուրքիայում կմասնակցի ԵԽԽՎ նիստերի

Արմեն Գևորգյանը Թուրքիայում կմասնակցի ԵԽԽՎ նիստերի

Հայաստանի ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կգործուղվի Գազիանթեփ (Թուրքիայի Հանրապետություն): Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:

Պատգամավորը Գազիանթեփ կգործուղվի հոկտեմբերի 8-11-ը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանուն առողջ շրջակա միջավայրի խորհրդարանականների ցանցի հերթական նիստի, ինչպես նաեւ ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի Եվրոպայի մրցանակաբաշխության ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար: 

 

  • Կիսվել: