չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արմավիրի մարզում բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը. վերջինս կողաշրջվել է․ կա զոհ

Արմավիրի մարզում բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը. վերջինս կողաշրջվել է․ կա զոհ

Մարտի 23-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Լուսագյուղի վարչական տարածքում՝ Սև ջուր կոչվող կամրջի վրա, բախվել են Mitsubishi Pajero io և Opel մակնիշի ավտոմեքենաները:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ով Opel-ի ուղևորներից է եղել, տեղում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

 

  • Կիսվել: