շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արևմուտքը փորձում է Հայաստանը տարածաշրջանում դարձնել Մոսկվայի դեմ իր վարած քաղաքականության գործիք. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը փորձում է Հայաստանը տարածաշրջանում դարձնել Մոսկվայի դեմ իր վարած քաղաքականության գործիք. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ից ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ին հայտնել են, որ ուշադրություն են դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարություններին, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին ՛՛Ռուսաստանից բխող սպառնալիքների՛՛ դեպքում:

՛՛Մեզ արդեն չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրենց բոլոր քայլերի հակառուսական էությունը։ Բայց Հիպպիի հայտնությունները նաև ուղղակի հաստատում են, որ Արևմուտքը փորձում է Հայաստանը տարածաշրջանում դարձնել Մոսկվայի դեմ իր վարած քաղաքականության գործիք՛՛,-հայտնել են ԱԳՆ-ից:

Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ այս իրավիճակը մտածելու առիթ է Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: