հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արևմուտքի եսասիրական շահերը խանգարում են Հայաստանի և Ադրբեջանի բուն շահերի իրականացմանը․ Լավրով

Արևմուտքի եսասիրական շահերը խանգարում են Հայաստանի և Ադրբեջանի բուն շահերի իրականացմանը․ Լավրով

Արեւմտյան երկրները չեն ցանկանում թույլ տալ Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի միջեւ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, իսկ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ցանկանում են յուրովի կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի սահմանազատումը` շրջանցելով Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ, որ Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրերը կայանան։

Կարելի է դիտարկել նաև սահմանազատման խնդիրը։ Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ ԵՄ-ն զբաղվելու է սահմանազատմամբ, թեև ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը երբևէ չեն եղել որևէ միավորման մաս ԵՄ ներկայիս տարածքում, և ԵՄ-ն չի կարող որևէ քարտեզ ունենալ: Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները, ավելին, կողմերը պայմանագիր են կնքել, որ սահմանազատման հանձնաժողով են ստեղծելու, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում։ Ռուսաստանի Դաշնությունն ունի քարտեզները, և դա հարմար է կողմերին: Բայց դա ձեռնտու չէ ԵՄ-ին, ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որը նույնպես ցանկանում է սահմանազատել օվկիանոսից այն կողմ:  Ցավալի է, որ նման արևմտյան եսասիրական նկրտումները խանգարում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բուն ձգտումների իրականացմանը։

Ինչ-որ ձեւով նրանց մոտ են հայտնվել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներ։ Եվ դրա համար էլ ասում են՝ «ձեզ ռուսներ պետք չեն, մենք ունենք քարտեզները»։ Մի փոքր տարօրինակ է թվում, մեծ մարդիկ են, բայց խաղում են «ով է ավելի կարևոր» խաղը և ով կարող է լրացուցիչ միավորներ վաստակել միջազգային ասպարեզում: Ցավալի է, որ եսասիրական արևմտյան շահերը խանգարում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հիմնարար շահերի իրականացմանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: