«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը մենք համարում ենք մեր տարածքային ամբողջականության դեմ. Միրզոյան
Ադրբեջանական բենզինի ձեռքբերումը շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար: Տեսա՝ բոյկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաեւ հերթեր են։ Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են, դա կլինի ինքնախաբեություն։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման մասին։
Նա, մասնավորապես, նշեց. «Կան Բաքվի բանտերում պահվող անձինք, կա «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթն այս կամ այն իրադարձության շրջանակներում։ Սրանք խնդիրներ են, որոնք ենթակա են լուծման։
Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց հումանիտար հարցերն էլ ենթակա են լուծման, և նաև «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը մենք համարում ենք մեր տարածքային ամբողջականության դեմ, այնպես որ՝ դեռ ճանապարհ կա անցնելու, բայց պետք է գնալ այդ ճանապարհով»:


