Արեգնազ Մանուկյանին կփոխարինի Պետրոս Մեղրյանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դրել պատգամավորական մանդատ. վայր դրած մանդատը կստանձնի «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հեթական հաջորդ համարի ներքո հանդես եկող Պետրող Մեղրյանը։
Մեղրյանը ՀՅԴ կուսակցության անդամ է, այս պահին չի աշխատում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Խալաթյանը, ով կարող էր ստանձնել մանդատը, հայտնել էր, որ հրաժարվում է մանդատից։ Նշենք, որ Խալաթյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է, «Եվրասիա դեյլիի» քաղաքական մեկնաբան։


