չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Արեգնազ Մանուկյանի կալանավորման դեմ բողոքն առ այս պահը չի քննվել, գործի նյութերը մինչ օրս չեն փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան․ բողոքի ակցիա կանցկացվի

Արեգնազ Մանուկյանի կալանավորման դեմ բողոքն առ այս պահը չի քննվել, գործի նյութերը մինչ օրս չեն փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան․ բողոքի ակցիա կանցկացվի

Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի (Կորյունի 17) դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Գրիգոր Իսկանդարյանը։

«2026 թվականի հուլիսի 9-ին Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք՝ տեսակցությունների արգելքով։
Նշված որոշման դեմ փաստաբանական թիմի կողմիղ ներկայացվել է վերաքննիչ բողոք, սակայն գործի նյութերը մինչ օրս չեն փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան, ինչի հետևանքով վերաքննիչ բողոքը դեռևս չի կարող քննվել»,- գրել է նա։

  • Կիսվել: