ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում Հայաստանի դեսպան

Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է Արեգ Հովհաննիսյանին Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
 
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»,- նշված է հրամանագրում։

  • Կիսվել: