ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանն ու ԿԲ-ը փոխըմբռնման հուշագիր են կնքել

Երևանի քաղաքապետարանն ու ԿԲ-ը փոխըմբռնման հուշագիր են կնքել

Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կենտրոնական բանկը կնքել են քաղաքապետարանում արդյունավետ էլեկտրոնային հաշվառման համակարգերի զարգացման և պարտքային գործիքակազմի կիրարկմանը վերաբերող փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Հնարավոր է սա 1 անձ, նստած է և ներսումը-ի նկարն է
 
Հուշագրի շրջանակում կիրականացվեն քաղաքապետարանի համար պարտքային գործիքակազմի թողարկման, տեղաբաշխման և շրջանառությանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև կմշակվեն և կգործարկվեն քաղաքապետարանում էլեկտրոնային հաշվառման համակարգեր: Նախատեսվում է նաև քաղաքային համայնքի զարգացման նպատակով մշակել նպատակային ծրագրեր, գնահատել դրանց ներդրման ազդեցությունները:
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախաձեռնել է թվայնացման գործընթաց, որն իր հերթին նպաստելու է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, վերահսկողության ու որոշումների արագ կայացման հնարավորությանը:
 
Հնարավոր է սա 1 անձ, նստած է և ներսումը-ի նկարն է
 

  • Կիսվել: