չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Արդարադատության նախարարությունը համագործակցության է հրավիրում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրազեկման արշավներ իրականացնող ընկերություններին

Արդարադատության նախարարությունը համագործակցության է հրավիրում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրազեկման արշավներ իրականացնող ընկերություններին

Արդարադատության նախարարությունը և Checchi and Company Consulting միջազգային զարգացման ընկերությունը որակավորված տեղական ընկերություններին և կազմակերպություններին հրավիրում են համագործակցության՝ Արդարադատության նախարարությանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես նաև Կառավարության համապատասխան շահառուներին ՀՀ վարչապետի N 820-Լ որոշմամբ հաստատված Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագրով սահմանված՝ հանրային իրազեկման արշավներ իրականացնելու նպատակով:
         

Ընտրված ընկերությունը կամ կազմակերպությունը պետք է Արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար իրականացնի Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված հանրային իրազեկման արշավներ, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված տարաբնույթ տեղեկատվական նյութերի պատրաստում, իրազեկող տեսահոլովակների պատրաստում, գովազդային տեսահոլովակների հեռարձակում/ցուցադրում, սոցիալական ցանցերում, պաշտոնական կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվական նյութերի հրապարակում և այլն:

  • Կիսվել: