Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Հովսեփյանն ազատվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Էդգար Արմենի Հովսեփյանին 2025 թվականի հոկտեմբերի 31-ից ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։


