չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախյան երկրորդ պատերազմից հետո այսօր Ադրբեջանում սկսվում են առաջին զորավարժությունները

Արցախյան երկրորդ պատերազմից հետո այսօր Ադրբեջանում սկսվում են առաջին զորավարժությունները

Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո այսօր սկսվում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10 000 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական զորավարժությունների մեջ տարածաշրջանում կայունության և անվտանգության համար որևէ ռիսկեր չի տեսնում, քանի որ դրանք պլանային բնույթ են կրում: Նմանատիպ վարժություններ Հայաստանում կանցկացվեն մարտի 16-ից:

Ադրբեջանական բանակի զորավարժություններին կմասնակցեն շուրջ 100 տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության օդաչու թռչող սարքեր:

Զորավարժությունները տեղի կունենան լեռնային և անտառապատ վայրերում` դժվարանցանելի տեղանքով և կտևեն մինչ մարտի 18-ը: Հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի հրամանատարությանը և վերահսկմանը, նրանց մարտական պատրաստության և վերախմբավորման վիճակի հասցնելուն՝ ներառյալ մարտական համակարգման բարելավումը և փոխազդեցությունը համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:

  • Կիսվել: