երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արցախում մինչ ընտրությունները պետք է ապահովել համախմբում և քաղաքական բևեռի ձևավորում. «Սասնա ծռեր»

Արցախում մինչ ընտրությունները պետք է ապահովել համախմբում և քաղաքական բևեռի ձևավորում. «Սասնա ծռեր»

Արցախի մարզում գտնվող Ամարաս վանական համալիրի տարածքում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար կազմի ներկայացուցիչների արտագնա խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են «Սասնա Ծռեր» կուսակցության լրատվական ծառայությունից։ Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Քննարկելով Միացում գործընթացի հետ կապված խնդիրները, որոշվել են դրա արդյունավետության էական մեծացման մոտեցումներն ու գործիքարանը։ Ի գիտություն է ընդունվել խորհրդակցությանը ներկայացված սցենարային մոտեցումները, որոնք հավանական են Արցախում քաղաքական կերպափոխման և Միացումն ամբողջացնելու համար։ Եվս մեկ անգամ հաստատվել է, որ Արցախում իշխող մաֆիայի օրոք բացառվում է Արցախում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և, առավել ևս, Միացման ամբողջացումը։

Ուստի անհրաժեշտ է համարվել մինչ ընտրությունները վերկուսակցական սկզբունքով ապահովել Միացման նպատակին հետամուտ ուժերի և անհատների համախմբում և համապատասխան քաղաքական բևեռի ձևավորում, որը պետք մշակի Արցախում գործող ռեժիմի հեռացման և Միացման օրակարգով ժողովրդին ոտքի հանելու, ինչպես նաև հետագայում անցումային կառավարումը, արտահերթ ընտրությունները և Միացումը կազմակերպելու Ճանապարհային քարտեզ և ձեռնամուխ լինի դրա իրականացմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նշված նպատակների իրագործման կազմակերպչական խնդիրներ և ընդունվել են համապատասխան որոշումներ»։

  • Կիսվել: