չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում Ձեր նկատմամբ անկեղծ հարգանք են տածում. Բակո Սահակյանը՝ ԱՄՆ կոնգրեսականին

Արցախում Ձեր նկատմամբ անկեղծ հարգանք են տածում. Բակո Սահակյանը՝ ԱՄՆ կոնգրեսականին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ, տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունը՝ ուղղված հայկական հարցի եւ արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը: Նա նշել է, որ Արցախում Փելոունին անկեղծորեն հարգում են:

 

  • Կիսվել: