չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արցախում 2 եզդի զինվոր է վիրավորվել, մեկի վիճակը ծանր է. պատգամավոր

Արցախում 2 եզդի զինվոր է վիրավորվել, մեկի վիճակը ծանր է. պատգամավոր

Երեկ հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է ազգությամբ եզդի երկու զինվոր՝ այս մասին խորհրդարանում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Մեկը ծանր վիճակում է, մյուսը՝ միջին ծանրության»,- նշեց Բաքոյանը՝ հավելելով, որ երեկ երեկոյան եզդիական ջոկատ է ձևավորվել, որը պատրաստ է մեկնել Արցախ՝ պաշտպանելու երկրի սահմանները, ինչպես Ապրիլյանի ժամանակ: «Այդ հողը Թեմուրի, Քյարամի, Սիդարի, Համլետի, Բորիսի արյունով է սրբագործվել»,- ընդգծեց պատգամավորը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: