ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արցախցիներ, իմացեք՝ քանի այս ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը երկար ճանապարհ չի ունենա. Նարեկ Կարապետյան

Արցախցիներ, իմացեք՝ քանի այս ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը երկար ճանապարհ չի ունենա. Նարեկ Կարապետյան

Սիրելի արցախցիներ, մենք գիտենք ձեր ցավը, մենք գիտենք, թե ինչ է կատարվում ձեր մեջ, իմացեք՝ քանի այս ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը երկար ճանապարհ չի ունենա: Այս մասին Տաշիրում անցկացված հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

 

«Սիրելի ժողովուրդ, կուզեմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ առաջին օրվանից մտել եք այս դժվար պայքարի մեջ, դուք մեր կողքն եք, մենք իրար հետ ենք: Մեր ժողովուրդը առաջին օրվանից ցույց տվեց, թե թասիբը ինչ է, ամբողջ Հայաստանին կարողացանք փոխել, որ Հայաստանը հասկանա՝ կարելի է այդ մարդկանց ճանապարհել:

Պայքարը մեր հայրենիքի ու Հայաստանի համար է, մեր ժողովուրդը աղքատության մեջ է ապրում, մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք: Մենք պետք է ցույց տանք, որ կա ղեկավար, ով թալան չի անելու, և Հայաստանից պետք է սկսվի մեծ փոփոխությունը:  Պատմական օրը ես կյանքում չեմ մոռանա ձեր աջակցությունը, և այն, որ մեր բոլոր հանրահավաքներին մարդիկ իրենց վերջին գումարը տալիս են ու գալիս են»,- նշել է Կարապետյանը:  

  • Կիսվել: