հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Արայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ 

Քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումներն ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Մտքեր են փոխանակվել Վարչապետի աշխատակազմի և Էմիրի դիվանի, ինչպես նաև Հայաստանի ու Կատարի պետական կառավարման այլ մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմների շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: