երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Առավոտյան իրավապահները գնում էին խուզարկության, տեսնում էին՝ տանտիկինը մակիյաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց. վարչապետ

Առավոտյան իրավապահները գնում էին խուզարկության, տեսնում էին՝ տանտիկինը մակիյաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց. վարչապետ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված պաշտոնանկություններին:

՛՛Կարող եմ ասել, որ կորոնավիրուսի հետ կապված պաշտոնանկությունների մասին որ ասում էի, դրանք եղել են  ինչ-որ առումով կուլմինացիա, բայց այդ պաշտոնանկությունների մեջ նաեւ որոշակի դեր է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի այս պրոցեսը՛՛,-նշեց նա:

Նա նաեւ նշեց, որ քննչական որոշ մարմիններում ինքը զգացել է, որ արհեստականորեն կոռուպցիոն գործերը առաջ չեն գնում: Փաշինյանն ասաց. ՛՛Ուզում եմ հիշեցնել, որ այդ հայտարարությունը (նկատի ունի Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի հայտնի հայտարարությունը-խմբ) հնչել է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ում արդեն մեծ փոփոխություններ էին տեղի ունեցել, փոխվել էր քննչական վարչության ղեկավարը եւ այսօրվա տնօրենը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Այս ընթացքում իրավապահ համակարգերում մենք ունեցել ենք մեծ պրոբլեմ: Առավոտյան իրավապահները գնում էին խուզարկության, տեսնում էին՝ տանտիկինը մակիյաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց՛՛:

 

 

 

  • Կիսվել: