չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Առատ ձյան պատճառով Դիլիջանում անասնագոմի տանիք է փլուզվել

Առատ ձյան պատճառով Դիլիջանում անասնագոմի տանիք է փլուզվել

 Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 20-ին, ժամը 10:13-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում փլուզվել է անաս­նագոմ․ ներսում կան ընտանի կենդանիներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ առատ ձյան պատճառով փլուզվել է Իվանովո փողոցում գտնվող անասնագոմի տանիքի մոտ 40 քմ հատված։

Նշվում է, որ փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 6 խոշոր եղջերավոր կենդանի։

  • Կիսվել: