Արարատյան դաշտի գյուղերի համար մենք առաջարկում ենք հատուկ մթերման կայաններ․ Մեր ձևը սա է
«Մեր ձևով» շարժման անդամներն այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել գյուղացիների հետ։
Աշխատանքային հանդիպումների վերաբերյալ տեսանյութը շարժումը վերնագրել է.
«Արարատյան դաշտի գյուղերի համար մենք առաջարկում ենք հատուկ մթերման կայաններ: Մեր ձևը սա է»:
Շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մեկ այլ տեսանյութ երիտասարդական կազմակերպությունների հետ անցկացված պանելային քննարկման վերաբերյալ;
«Հայաստանի ամենամեծ բրենդը տաղանդավոր երիտասարդներն են:
Անցնող շաբաթն ամփոփենք սեպտեմբերի 22-ին «Մեր Ձևով» ժողովրդական շարժման և «Կամրջելով Սահմանները» երիտասարդական ասոցիացիայի կողմից համատեղ կազմակերպված պանելային քննարկման տեսանյութով»,-ասվում է տեսանյութին կից գրառման մեջ:


