հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արարատի մարզում բախվել են Nissan X-Trail-ը, Nissan Bluebird-ն ու 06-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Արարատի մարզում բախվել են Nissan X-Trail-ը, Nissan Bluebird-ն ու 06-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail, Nissan Bluebird և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները,  Արտաշատի հիվանդանոցի բժիշկների  կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է: 

Ոստիկանությունն ու քննչական  վարչությունը պարզում են վարորդների,  մահացածի և վիրավորների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

  • Կիսվել: